ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վաղոն մեզ զրկեց կարևոր լուրերից

Վաղոն մեզ զրկեց կարևոր լուրերից
03.04.2025 | 20:19

Հինգշաբթի օրերը մի այլ կարգի անհամբերությամբ եմ սպասում Վաղոյին, որ կնոջ միջոցով կարևոր լուրեր է բերում։ Տեսա, որ օրը վերջանում է՝ ստիպված ինքս գնացի նրա մոտ․

- Վաղո, բա հինգշաբթի չէ՞ր կնիկդ կոֆե խմում էն քպ-ականի կնկա հետ ու կարևոր լուրեր իմանում գերագույնի մասսին։

- Ասենք թե հա, հետո՞։

- Բա էսօր ոչ մի լուր չի իմացե՞լ։

- Էսօր չեմ թողել գնա։

- Ո՞նց թե՝ չես թողել։

- Որովհետև կոֆեի փողը միշտ ես եմ տալիս, դու տեսել ե՞ս կոֆեի գները ուր են հասել։

- Շատ վատ ժամանակ ա քցիպությունդ բռնել, Վաղո։ Բա ո՞նց պիտի իմանանք՝ գերագույնը էլ ինչ փորձանք ա բերելու գլխներիս։ Դու չգիտե՞ս՝ ով տիրապետում ա կարևոր լուրերին՝ նա տիրապետում ա աշխարհը։

- Ախպեր, թող գյոռբագյոռ ըլնեն ու ջհանդամը գնան գերագույնն էլ, իրա լուրերն էլ, կլնի՞ ձեր հաշվին տիրապետեք աշխարհը։

Կաո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5528

Մեկնաբանություններ